Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությունը նոյեմբերի 15-ին Վերխնեուրալսկի մեկուսարանից դատապարտման ժամկետի ավարտի հետ կապված ազատ է արձակվել 53 ամյա «օրենքով գող» Անդրեյ Վոզնոսենսկին, նույն ինքը Բելյաևը, ով քրեական միջավայրում ավելի հայտնի է Անդրեյ Պիտերսկի, Կնճիթ կամ Քիթ կեղծանուններով:
Նախկինում մի քանի անգամ դատված Լենինգրադի բնակիչ Անդրեյ Բելյաևը մի քանի տարի առաջ մտերմացել է վաթսունականներին հայտնի գրողի հետ և վերցրել նրա ազգանունը: Վերջին անգամ նա դատապարտվել էր 2011 թվականի հուլիսի մեկին Սանկտ Պետերբուրգի Ձերժինսկի դատարանի միջոցով 4 տարի 6 ամիս ազատազրկման կողոպուտի և մարդու առևանգման համար: Նշանակված դատավճռի մեծ մասը նա անց է կացրել Բուրյաթիի մեկուսարանում, իսկ ազատ արձակվելու մի քանի ամիս առաջ տեղափոխվել է Վերխնեուրալսկ:
Ազատ արձակման օրը «օրենքով գողը» թռել է Մոսկվա: Օդանավակայանում նրան ընդունել են Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության կենտրոնական դաշնային շրջանի աշխատակիցները,որոնք նրա հետ անցկացրել են պրոֆիլակտիկ զրույց՝ հիշեցնելով վարչական վերահսկողության մասին: