Նոյեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Ավստրիա: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում կատարելով պետության ղեկավարի պաշտոնական կայքին:
Վիենայի միջազգային օդանավակայանում Իլհամ Ալիևը հանդիպել է Ավստրիայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ Վիենայում Իլհամ Ալիևը հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Երկու ղեկավարների անձնական հանդիպման համաձայնությունը նոյեմբերի 4-5-ը Մինսկի խմբի համանախագահների այցի արդյունք է: Երկու նախագահի հանդիպումը առաջինը կլինի երկու տարվա ընդմիջումից հետո: