Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ելույթ է ունեցել վաշինգտոնյան Բրուքինգս ինստիտուտում և պատասխանել է ներկաների հարցերին: Դավութօղլուն հայտնել է, որ Թուրքիայում, որը գտնվում է շատ փխրուն տարածաշրջանում բանակի որպես «կոշտ ուժի» ներկայությունը անհրաժեշտ է, սակայն արտաքին քաղաքական ռազմավարությունում Թուրքիան նախապատվություն է տալիս ոչ թե «բարեկամ-թշնամի», այլ «բարեկամ-պոտենցիալ բարեկամ» մոտեցմանը: Դավութօղլուն պատասխանել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին հարցին՝ նշելով, որ գործնթացը դեռևս շարունակվում է, և արձանագրությունները գտնվում են խորհրդարանում:

 

Դավութօղլուն նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումն ունի 3 կողմ.

1. Երկու երկրները միմյանց նկատմամբ հարգալից հարևաններ պետք է լինեն

2. Թուրքիայի և աշխարհի բոլոր հայերի այդ թվում և Սփյուռքի հետ պատմական հարցերի կարգավորում

3. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատում:

 

Ըստ Դավութօղլուի՝ գործընթացը կհաջողվի, եթե այս երեք կարևոր կետերը միասին լուծվեն:

Նա հայտնել է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մեծ ցանկություն ունի:


Ermenihaber.am