Rosbalt.ru կայքի փոխանցմամբ` Մոսկվայում սպանել են հայ երիկտասարդի: Այս մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում: 22-ամյա երիտասարդի դին հայտնաբերել են փետրվարի 23-ին «Զեբրա» առևտի կենտրոնում: Նա մահացել է կտրող-ծակող զենքի հարվածից:
Այս կապակցությամբ ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետով քրեական գործ է հարուցվել:
Այժմ հետաքննություն են իրականցնում: Ճշտում են դեպքի հանգամանքները և սպանության հետ կապ ունեցող անձանց ինքնությունը: