newsbook.am- ը գրում է`
Այսօր Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի քաղաքացիական հայցի քննությունն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի: Խաչատրյանի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը դատարանին գրություն էր ուղարկել այն մասին, որ հիվանդության պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին, սակայն կարևոր փաստաթղթեր ունի հրապարակելու: Հարությունյանի ներկայացուցիչ Մուշեց Շուշանյանը առակություն չներկայացրեց, որպեսզի գործի քննությունը չշարունակվի առանց Զիլֆուղարյանի: Ուստի դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 12-ին, ժամը 13:30-ին:
Հիշեցնենք, որ Խաչատրյանը պահանջում է հերքել իր կարծիքով իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները, որոնք մամուլի միջոցով տարածել է Սամվել Հարությունյանը: Բացի այդ, հայցվորը որպես բարոյական վնասի փոխհատուցում Հարությունյանից պահանջում է 1.5 մլն դրամ գումար:
Աղբյուրը` newsbook.am