Մշակույթի հանդեպ սերը դեկտեմբերին հասնում է գագաթնակետին: Հենց հայտնի աստղերն են օգնում մարդկանց դիմավորել Ամանորը: Սակայն այս տարի նախապատվությունները փոխվել են, հայտնվել են նոր աստղեր, իսկ հոնորարներն էլ նվազել են: Ինչու են հրաարվում հրավիրել Ելենա Վայենգային, ինչից կհրաժարվի Լեպսը: Այս ամենը Starhit-ն ոիմացել է Մոսկվայի համերգային գործակալություններից:

Օրինակ Ստաս Միխայլովի ելույթի հոնորարը 2010-ի կազմել է 13 մլն. ռուբլի, 2012-ին 10 մլն 40 րոպե ելույթի համար, իսկ այժմ արդեն 6-7 միլլիոն:  «Լուկ օյլում »  5 ժամյա միջոցառումը կազմել է 10 մլն ռուբլի: Ահա եվ որոշում են կամ Յոլկային հրավիրել 2 մլն ռուբլիով, կամ արտասահմանի աստղերին այդ նույն գնով: Տոտո Կուտունյոն 2012-ին երգել է 2,8 մլն ռուբլիով և այս տարի նրան արդեն հրավիրել են: «Ձայնի» նախագծերը երգում են 100-150 հազարով: Նրանք չնայած փոքր են, սակայն արդեն հայտնիներ են:

Մնում են Լոլիտան, Լարիսա Դոլինան (3-3,5 մլն ռուբլի), «Մումիլ տրոլ» խումբը (1,5 մլն), Սերգեյ Ժուկովը (500 հազար ռուբլի):

Շատ են հրավիրում հատկապես «Սերեբրո» խմբին : 

Տոնական երեկոյի լավագույն վարողներն են Իվան Ուրգանտը, Գարիկ Խարլամովը, Թիմուր Բատրուտդինովը, ովքեր 50 հազար դոլար են պահանջում:

Ալլա Պուգաչովա

Պրիմադոննայի ընկերակցությունը շուրջ 400 հազար դոլար կարժենա: Սակայն երգչուհին նախապես անձամբ պետք է ծանոթանա տոնի սցենարին, ելույթների ցանկին, հյուրերի թվին: ՀՎերջին տարիներին Պուգաչովային հաճախ հրավիրում են Մաքսիմ Գալկինի հետ. վերջինը երեկոն վարում է 70 հազար դոլարով:

Գրիգորի Լեպս

Լեփսի հետ Նոր տարին արժե 100 հազար դոլարից մի քիչ ավելի: Կազմակերպիչներին ուղղված միակ պահանջն ընդարձակ տարածքն է՝ լավ ձայնով, քանի որ նա կենդանի կատարմամբ է հանդես գալիս:

Նիկոլայ Բասկով

Նա լրջորեն է վերաբերվում իրեն հրավիրած մարդկանց եւ 100 հազար դոլար հոնորարի դեպքում կարող է նաեւ պարել երկրպագուների հետ եւ նստել նրանց սեղանի շուրջ:

Ֆիլիպ Կիրկորով

Աստղի 40 րոպե տեւողությամբ շոուն արժե 100 հազար դոլար:

Նատալի

«О боже, какой мужчина» հիթով նրան ձեռքից ձեռք են խլում. 40 րոպե ելույթի համար նա 10 հազար դոլար է վերցնում: