«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը Ռուսաստանի Անապա քաղաքում անձնական նախաձեռնությամբ ու միջոցներով շքեղ ռեստորանային համալիր է կառուցում։

«Երբ զրուցեցինք պատգամավորի հետ, նա բնականաբար հերքեց մեր տեղեկությունը, ավելին, հայտարարեց, թե այս ամենից պատվերի հոտ է առնում։

«Նման բան չկա, ես գիտեմ՝ սա իմ դեմ պատվեր է հենց Արթիկից»,- ասաց նա՝ շեշտելով պատվերի աշխարհագրական դիրքը։

Հարցին, թե ով պետք է իր դեմ պատվերներ տա՝ նման լուրեր տարածելով, պատգամավորը չհամարձակվեց նշել. «Դե Արթիկից, էլի»»,- գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: