«Ժամանակը» գրում է, որ գործարար դաշտի ներկայացուցիչները նորանոր բացահայտումներ են անում կենսաթոշակի պարտադիր կուտակային համակարգին անցնելու կառավարության նախաձեռնության առթիվ։
«Երեկ «Ժամանակի» խմբագրություն դիմած գործարարները ուշադրություն էին հրավիրում այն փաստին, որ կուտակային համակարգին անցումով կառավարությունը շատ ավելի գումար է վերցնելու աշխատողից, քան ներկայացվում է կուտակային համակարգի մասին օրենքով։
Նշենք, որ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության անդամները հայտարարել են, որ մինչեւ վերջ տրամադրված են գործադուլներ, հանրահավաքներ անել, պայքարել կենսաթոշակային համակարգի դեմ»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: