Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 04:30-05:00-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Ջրաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են Վազ 2101 մակնիշի 67 ԼԼ 244 համարանիշի և Վազ 2105 մակնիշի 33 VՍ 510 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 5 մարդ: Այս պահին վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի մեծ թվով աշխատակիցներ՝ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանի և հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ քննչական խմբերը, ինչպես նաև Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել շտապօգնության աշխատակիցները: Մահացածներին և վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները:

Գ. Շամշյանի հաղորդմամբ՝ պարզվել են մահացածներից 2-ի տվյալները՝ նրանք են Սիմոն Հարությունյան, և 22-ամյա Մանվել Հակոբյանը: 

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ