Ուսումնասիրելով Կազանի օդանավակայանում ավիավթարի ենթարկված Boeing 737 ինքնաթիռի ձայնագրիչի ձայնարկությունները՝ Միջպետական ավիացիոն կոմիտեն եկել է այն եզրակացության, որ օդանավի հրամանատարը անձամբ անջատել է ավտոպիլոտը և ինքնաթիռը ուղղել դեպի անկում: Այս մասին հայտնում է RT-ն:

Հետաքննության մասնակիցների խոսքերով փորձառու օդաչուները կկարողանային առանց հատուկ դժվարությունները նստեցնել ինքնաթիռը: Boeing 737 ավտոպիլոտը պետք է անձամբ կատարեր իր մանյովրները և ինքնաթիռը նստեցներ թռիչքուղու վրա:

Օդաչուները հայտնել են դիսպետչերին «ոչ վայրէջքային դրության» մասին, երբ ավիոպիլոտը չի կարողացել ճշգրիտ ուղղել ինքնաթիռը վայրէջք կատարելիս կամ օդաչուները նկատել են, որ նրանք հպման կետը չեն շոշափում:

Դրանից հետո օդանավի հրամանատարը երկրորդ շրջանն է կատարել, սակայն այդ ժամանակ երկու ավտոպիլոտներից մեկը անջատվել է, ինչն էլ ըստ կոմիտեի մասնագետների ողբերգության պատճառ է հանդիսացել:
Փորձագետների կարծիքով վստահությամբ կարելի է խոսել օդաչուների թույլ մասնագիտական պատրաստականության մասին: Մասնագետները այժմ ուսումնասիրում են մահացած օդաչուների բժշկական փաստաթուղթերը և հոգեբանական թեստերի արդյունքները, որոնք նրանք պարբերաբար անցել են: Փորձագետները նշում են, որ «չնկատել 20 վայրկյան տևողությամբ մահվան անկում ունեցող ինքնաթիռը կարող է միայն նա, ով հայտնվել է չվերահսկվող խուճապի կամ ընդհակառակը անզգա վիճակում»: