«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի վարսավիրանոց մտնելը մեծ իրարանցում է առաջացրել Ֆեյսբուքահայության շրջանում: Նախ Արմեն Աշոտյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց այդ վերաբերյալ՝  խորհուրդ տալով կուսակցության ղեկավարին  քարոզարշավի ընթացքում վարսավիրանոցներից բացի այցելել նաև ճանապարհին հանդիպող իրավաբանական խորհրդատվության գրասենյակներ:

Այնուհետև գործի անցավ Ստյոպա Սաֆարյանը.

«Արդեն քանի տարի է` Րաֆֆի Հովհաննիսյանը հասարակ, հասանելի, սովորական մարդու եւ քաղաքացու իր կերպարով լուրջ կոնտրաստ է ստեղծում քաղաքական-պետական քյառթու գործիչի կերպարի հետ, ով պադավատով է, ախրանայով, փողկապով ու կոստյումով, անհաղորդ ու վերեւից նայող աչքերով, ու ատամների արանքից շրջապատի երեսին շպրտվող կիսա«բարեւ»ով: Րաֆֆին կարծրատիպեր է քանդում, որոնք այդ քյառթուների իշխանության միգուցե ոչ կարեւոր, բայց մի բաղադրիչն է: Եւ անշուշտ, քյառթերը պետք է մտահոգվեն, որ իշխանության փոքրիկ հենասյուներից մեկը փլուզվում է:   : Իզուր ՖԲ-ում էջ մի մրոտեք: Ավելի լավ է քյառթերին պոլիծծեխնալագիչեսկի, իմիջմեյքերսկի ու բլոգերսկի խորհուրդ տվեք դուրս գալ քյառթ հոգե- եւ այլ վիճակներից»:

Կրթության և գիտության նախարարն էլ արձագանքել է հետևյալ կերպ. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ բուռն և կազմակերպված արձագանքն իմ այսօրվա գրառմանը ապացուցում է, որ այն ցավոտ էր, հետևաբար ` տեղին»:

Հ.Գ Ի դեպ,  և’ Արմեն Աշոտյանը, և’ Ստյոպա Սաֆարյանն ակտիվ ֆեյսբուքյան օգտատերեր են: Իրենց գրառումների մեջ սիրում են շատ ժպտացող  «սմայլիկներ» օգտագործել: Նյութն անլուրջ չդարձնելու համար խմբագրել ենք բոլոր «սմայլիկները»: