Նոյեմբերի 15-21-ը Լոս Անջելեսի «PROJECT Gallery » պատկերասրահում կազմակերպվել է հայ անվանի երաժիշտ «Sistem of a down» ռոք խմբի մեկնակատար Սերժ Թանկյանի «երաժշտական» նկարների ցուցահանդեսը,որը կոչվում է «Լիցքաթափվող ժամանակ»(Disarming Time):
Սերժ Թանկյանը իր ցուցահանդեսի մասին նշել է.« Լիցքաթափվող ժամանակը իմ առաջին կտավի և իմ առաջին ցուցադրության անվանումն է: Չնայած նրա մեկնաբանությունը ինձ համար նշանակում է կորչել հավերժության երանության մեջ՝ ապրելով ժամանակի և տարածության հետ: Երաժշտությունը և արվեստը կարող են լինել և ֆիզիկական և հոգևոր՝ ներկայացնելով սահմանափակումներ և հավերժականը»:
Մեկնաբանելով, թե ինչ է նշանակում «երաժշտական» նկարներ Թանկյանը նշել է.«Երաժշտական նկարները բազմակողմանի զգայական փորձ է, որը հնարավորություն է տալիս տեսնել երաժշտությունը և լսել արվեստը: Յուրաքանչյուր նկար ունի իր երաժշտական ուղեկցությունը, որը թույլ է տալիս խորանալ ընդհանուր տպավորությունների մեջ»: