Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ աշխարհի նախկին չեմպիոն,Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող ազգությամբ հայ Արթուր Աբրահամն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ իր սիրտն այլևս ազատ չէ: Ինքն առաջիկայում պաշտոնապես կհայտարարի իր ընտրյալի անունը, ով, բռնցքամարտիկի փոխանցմամբ, բնականաբար հայուհի է:
Արթուր Աբրահամը հայտնեց, որ այժմ Հայաստանում է գտնվում հանգստանալու նպատակով և մարզումներով այժմ չի զբաղվում:
Նա նաև ասաց լրագրողներին, որ բոլոր դեպքերում էլ կմնա Հայաստանում, և որ հայ ժողովուրդն աշխարհում ամենալավ ու հյուրասեր ազգն է: