«Հայաստանը գնալով ավելի է զարգանում, ավելի շատ կատակասեր ընկեր ունենք, վիտամին կլուբը, Հայկոն, շատ եմ սիրում այդ հաղորդումը, միշտ նայում եմ: Գնալով` մենք ավելի ենք զարգանում` ինչի դիմաց ես շատ ուրախ եմ: Ես կցանկանայի,ո ր Հայաստանը լիներ աշխարհի ամենալավ ազգը, Գերմանիայից էլ առաջ ընկնի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գնահատեց Արթուր Աբրահամը` հայտնելով, որ այս պահին Գերմանիայում գտնվող Հենրիխ Մխիթարյանի հետ նույնպես կապ են պահպանում, և որ Բորուսիա Դորտմունդը իր սիրած թիմն է, իսկ հիմա` առավել ևս:

Արթուր Աբրահամը նաև հայտնեց, որ մեքենաների սիրահար է և սիրում է BMW, MERCEDES, FERRARI և բոլոր արագ ընթացող ավտոմեքենաները:
«Բոլորն էլ ունեմ, որ ժամանակ որն ուզում եմ, այն էլ քշում եմ: Գերմանիայում ամենամեծ արագությունս եղել է 332, իսկ Հայաստանում` 80-ը չի գերազանցել, Հայաստանում վախում եմ` արագ քշել: Շատ եմ տուգանվել, հիմա արդեն` չէ»,- ասաց Արթուր Աբրահամը:

Մանրամասն կարող եք դիտել YerevanNews.am-ի տեսանյութում