Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ նոյեմբերի 21-ից 23-ը կմեկնի Հռոմ մասնակցելու Եվրոպայի օլիմպիական կոմիտեի գագաթաժողովին:
Հռոմում ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը հանդիպումներ է ունենալու Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի և ազգային օլիմպիական կոմիտեների ասոցացիայի նախագահ Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սահաբի հետ: Նախատեսվում է պայմանագրեր կնքել եվրոպական ութ երկրների` Կիպրոսի, Սերբիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսրայելի ազգային օլիմպիական կոմիտեների հետ: Մեր Պատվիրակության կազմում Հռոմ կմեկնեն նաև ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ՀԱՕԿ նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանը և ՀԱՕԿ սպորտի վարչության պետ Գաբրիել Ղազարյանը:


