Forbes-ի ամենահարուստների ցուցակի 75%-ը հանդիսանում են 10 երկրի քաղաքացիներ:

Ներկայացնենք երկրները որտեղ նախընտրում են ապրել միլիարդատերերը.

1. ԱՄՆ

Միլիարդատերերի թիվը՝ 403

N1 միլիարդատերը՝ Բիլ Գեյթս (53 միլիարդ դոլար)

 

ԱՄՆ-ն շարունակում է մնալ առաջատարը: 2-րդ տեղում գտնվող երկրից միլիարդատերերի թիվը 6 անգամ մեծ է: Սակայն իրավիճակը հավասարվում է: Նախորդ տարում ռեյտինգի մասնակիցների 45%-ն էին բնակվում ԱՄՆ-ում, որոնց բաժին էր ընկնում ընդհանուր կապիտալի 44%-ը: Այս տարի միայն 38%-ն են ԱՄՆ-ի քաղաքացի, որոնք տնօրինում են կապիտալի 40%-ը:

2. Չինաստան

Միլիարդատերերի թիվը՝ 64

N1 միլիարդատերը՝ Ցզուն Զինխոու (7 միլիարդ դոլար)

 

Չինաստանը իր «աճի տեմպով» գերազանցել է իր մրցակիցներին: Նախորդ տարվա դրությամբ միլիարդատերերի աճը կազմել է 128%: Այստեղ են բնակվում միլիարդատերերի 9%-ը՝ 89 միլիարդատեր:

3. Ռուսաստան

Միլիարդատերերի թիվը՝ 62

N1 միլիարդատերը՝ Վլադիմիր Լիսին (15.8 միլիարդ դոլար) 

 

Կրիզիսային տարիներին Ռուսաստանը կորցրեց իր միլիարդատերերից շատերին: Սակայն ժամանակի ընթացքում կարողացավ վերադարձնել իր դիրքերը: Դա պայմանավորված է նրանով, որ ռուս մեծահարուսների ունեցվածքը կախված է մետաղների կամ նավթի գներից: