Ժողովրդական իմաստությունն ասում է՝ որքան երկար է հարսի զգեստը, այնքան երկար կտևի ամուսնինների համատեղ կյանքը: Բայց, ի հաջողություն կարճ հարսանեկան զգեստ նախընտրող հարսնացուների, այս կանխատեսումը չի գործել: Եթե դուք ունեք գեղեցիկ, ուղիղ ոտքեր, միանշանակ կարող եք ձեզ թույլ տալ կրել մինչև ծնկերը հասնող հարսանեկան զգեստ: Նրանք, ում ոտքերի ներքևի հատվածը համեմատաբար նեղ է, կարող են ուշադրություն դարձնել ծնկից ներքև իջնող զգեստներին:
Հարսանացուները, սակայն, մեծամասամբ ուշադրություն են դարձնում երկար զգեստներին՝ հատկապես եթե հարսանիքը աշնանն է կամ ձմռանը:
Կարևոր խնդիր է հասկանալ, թե զգեստը պոչիկով է, թե ոչ, և որ առավել կարևոր է՝ ամրացված է այն զգեստի վրա, թե այն կարելի է առանձնացնել: Միակ թերությունը ամրացրած պոչիկով զգեստների այն է, որ այն անհարմար է, հատկապես շարժվելիս: Հարսը չի կարողանում կտրուկ պտտվել, նրան պտույտ գործելու համար անհրաժեշտ է մի ամբողջ <<շրջապտույտ>> իրականացնել: Սակայն, ուրիշ կողմից, պոչիկով զգեստները և՛ իրականում, և՛ լուսանկարներում առավել ճոխ են երևում: Իսկ եթե հարսի զգեստի պոչիկը առանձնանում է, այն ձեզ հարմար պահին կարող եք հանել, և առավել հանդիսավոր պահերին ամրացնել:

Սակայն, եթե դուք ամբողջ կյանքում երազել եք պոչիկով զգեստի մասին՝ մի զրկեք ձեզ այդ հաճույքից՝ միայն հիշեք, որ այն օրվա ավարտին բավականին կեղտոտված է լինելու :) , սակայն այն հեշտությամբ կարելի է մաքրել քիմմաքրումով:
Եվ այս ամենին գումարած, դուք կստանաք շքեղ հարսանեկան նկարներ, որոնք ձեզ կուրախացնեն ամբողջ կյանքում:



Աղբյուրն՝ այստեղ


