Վարդան Պետրոսյանը վաղը Վերաքննիչ դատարանում նախանշված դատին չի մասնակցի: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը` հավելելով, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը չի ներում դատարան գալ: Վաղը` նոյեմբերի 21-ին` ժամը 16:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է Վ.Պետրոսյանի գործով դատական նիստը, որի ընթացքում պետք է վճռվի նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերանայելու հարցը: Նոյեմբերի 9-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Վարդան Պետրոսյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը: Եվ այժմ հակառակ կողմն է միջնորդություն ներկայացրել` այդ որոշումը վերանայելու հայցով: Հիշեցնենք` դատական նիստի ընթացքում Վարդան Պետրոսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, և նրան դատարանի դահլիճից շտապ օգնության մեքենայով տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

 

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: