Forbes պարբերականը կազմել է 2013 թվականի ամենաշատ վարձատրվող երաժիշտների վարկանիշային աղյուսակը: 2013 թվականին ամենաշատ վաստակած երաժիշտ է համարվել Մադոննան 125 մլն դոլարով: Նրա եկամուտների մեծ մասը կազմել է համերգային շրջագայություններիս ստացված գումարները, ինչպես նաև Material Girl հագուստի և Truth or Dare օծանելիքի շարքից:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Լեդի Գագան 80 մլն դոլարով, սակայն պարբերականը նշում է, որ վերջինիս ARTPOP ալբոմը թողարկվել է վարկանիշային աղյուսակի կազմելուց հետո և այդ պատճառով այս տարվա եկամուտների մեջ չի ընդգրկվել, սակայն եկող տարվա աղյուսակի մեջ կընդգրկվի և ամենայն հավանականությամբ նա կկարողանա առաջին հորիզոնականը զբաղեցնել:
Աղյուսակի մյուս հատվածը ցույց է տալիս ներկայումս երաժշտական աշխարհում կենդանի համերգների կարևորությունը: Բոն Ջովին 79 մլն դոլարով զբաղեցնում է երորդ տեղը, որի մեծ մասը եկել է Because We Can համերգային շրջագայությունից:
Ամենաբարձր վարձատրվող թոփ տասնյակի մեջ մտել են նաև Թոբի Քիթը(65 մլն դոլարով), ռոք խումբ Coldplay (64 մլն դոլար), 19-ամյա կանադացի երգիչ Ջասթին Բիբերը (58 մլն դոլար), քանթրի երգչուհի Թեյլոր Սվիֆթը (55 մլն դոլար), Էլթոն Ջոնը (54 մլն դոլար), Բեյոնսե(53 մլն դոլար) և քանթրի ոճի երգիչ Քենի Չեսնին (53 մլն դոլար):
Երկրորդ տասնյակում տեղ են գրավել ռեփեր P. Diddy (50 մլն դոլար), բրիտանացի երգիչ և The Beatles խմբի նախկին մասնակից Փոլ Մաքքարթնին(47 մլն դոլար), շոտլանդացի հեղինակ-կատարող Քելվին Հարիսը (46 մլն դոլար), Ջենիֆեր Լոպեսը (45 մլն դոլար), բրիտանացի ռոք-երաժիշտ և Pink Floyd խմբի հիմնադիրներից մեկը Ուոթերսը (44 մլն դոլար), բրիտանական Muse ռոք խումբը(43 մլն դոլար), երգչուհի Rihanna (43 մլն դոլար), ռեփեր Jay Z (42 մլն դոլար), անգլո-իռլանդական One Direction խումբը (42 մլն դոլար) և ռեփեր Dr. Dre (40 մլն դոլար):
Վարկանիշային աղյուսակը եզրափակում են Rolling Stones (39 մլն դոլար), Red Hot Chili Peppers (40 մլն դոլար), Քեթր Փերին (39 մլն դոլար), քանթրի երգիչ Թիմ Մաքգրոն (33 մլն դոլար) և երգչուհի Pink (32 մլն դոլար):