Բարսելոնայի հարձակվող Լեոնել Մեսսին չորեքշաբթի օրը հաղթել է իր թվով երորդ ոսկե խաղակոշիկ մրցանակը, որը հանձնվում է անցած խաղաշրջանում եվրոպական առաջնություններում ամենաշտ գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստներին:
26 ամյա Մեսսին օգնեց Բարսելոնային հաղթել իսպանական 2012-13 առաջնությունում 46 գոլի հեղինակ դառնալով, չնայած խաղաշրջանի ավարտը ստիպված էր բաց թողնել վնասվածքի պատճառով: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Մեսսին հաղթել էր այս մրցանակը նաև 2009-2010 թվականների մրցաշրջանում 34 գոլով և իսպանական ռեկորդ համարվող 50 գոլով 2011-12 թվականների խաղաշրջանում:
Առաջին անգամ այս մրցանակին երեք անգամ տիրացած ֆուտբոլիստ Մեսսին իր վերջին մրցանակը նվիրել է իր ընտանիքին և իր խաղընկերներին, այն անվանելով ակումբային մրցանակ:
«Սա ավելի ակումբային մրցանակ է, քան անհատական, քանի որ բազմաթիվ գոլեր են եղել: Ես չէի հաղթի այն առանց նրանց, ինչպես այս մեկը, այնպես բոլոր նախորդները»:
Մեսսին այժմ բուժվում է ոտքի վնասվածքից, ինչի պատճառով ամենայն հավանականությամբ չի կարողանա խաղադաշտ դուրս գալ մինչև 2013 թվականի ավարտը: Այս վնասվածքը խաղաշրջանի ժամանակ արդեն թվով երորդն է: Մինչ այս վնասվածքը նա հասցրել էր 11 խաղի ժամանակ ութ գոլի հեղինակ դառնալ:
Բարսելոնայի նախկին աստղ Հրիսթո Ստոիչկովից այս մրցանակը ստանալիս Մեսսին նշել է, որ իր ոտքը արդեն ավելի լավ է զգում, սակայն դեռևս վաղ է խաղադաշտ վերադառնալու համար: