Այս պահին Երևանի Կիևյան կամրջից տղամարդն իրեն ցած նետելու փորձ է կատարում:
Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը դեպքի վայրից, մոտ 35-40 տարեկան տղամարդն ուզում է իրեն ցած նետել կամրջից:
Այս պահին հավաքվածները փորձում են համոզել և հետ պահել նրան այդ քայլից: Դեպքի վայրում են նաև ԱԻՆ աշխատակիցները:
Մանրամասները քիչ ավելի ուշ:


