2013-ի նոյեմբերի 20-ից սկսած թատերագիր Վահրամ Սահակյանը անժամկետ հացադուլ է անելու նախագահականից 2 կմ հեռավորությամբ։ Նա իշխանություններից քաղաքական դաշտում ինքնորոշվելու իրավունք է պահանջում և իր հացադուլը շարունակելու է այնքան, մինչև չվերականգնվի ու չդառնա 78-82 կիլոգրամ։

«Իշխանությունները միտումնավոր կերպով այնպես են անում, որ զզվանքից դուրս չգանք փողոց։ Դա նրանց ձեռնտու է, որպեսզի չմասնակցենք բողոքի երթերին ու ակցիաներին։ Բայց մնալով տանը նստած, շարունակ ուտելով բազմապիսի համեղ ու թանկ ուտելիքներ՝ մենք չաղանում ենք, ուռում ենք ու ֆսֆսում ենք։ Ես այնքան ժամանակ եմ մնալու սոված, մինչև նրանք հասկանան, որ ժողովուրդը կարող է դիմել ծայրահեղ քայլերի՝ ինքնանիհարման։ Նրանք ցանկանում են, որ մենք ուռենք ու վերջապես գմփանք։ Իսկ ես հայտարարում եմ, որ մենք ՉԵՆՔ ԳՄՓԱԼՈՒ:

Առանձնապես բթամիտների համար՝ հանաք ա, հանաք ա, կովեր»։

vahramsahakian.com