Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ անցկացվել է նաև 3 ավտոբուսային երթուղիների մրցույթ:

 Զեկուցվել է նաև, որ միկրոավտոբուսային համար 44 և 100 երթուղիներում շահագործվող միկրոավտոբուսները մինչև այս շաբաթվա վերջ կփոխարինվեն թվով 36 ավտոբուսներով, ընդ որում` միկրոավտոբուսային 44 երթուղին կշարունակի գործել որպես 44 համարի ավտոբուսային, իսկ համար 100 միկրոավտոբուսային երթուղին կշահագործվի որպես 47 համարի ավտոբուսային երթուղի: