«Հայկական ժամանակը» գրում է, որ «Փակ շուկա» երեւանսիթիի գործարկման ժամանակ շուկայի տնօրինությունը վստահեցնում էր, որ սուպերմարկետում պտուղ-բանջարեղենի վաճառք չի իրականացվի, որպեսզի շուկայի մրգավաճառների առեւտուրը չտուժի։
«Այդուամենայնիվ, Սամվել Ալեքսանյանը չի դիմացել օրական մի քանի հազար դրամ լրացուցիչ եկամուտ ստանալու գայթակղությանը եւ «Փակ շուկայում» մրգի բաժին է ավելացրել։
Այն անմիջապես մուտքի դիմաց է՝ աչք ծակող վայրում, առավել գրավիչ, քան շուկայի տարածքում վաճառքով զբաղվող գյուղացիների եւ վերավաճառողների տաղավարներն են։
Չնայած վերջիններս մինչ օրս անվճար կարգով են օգտվում շուկայի տարածքից, սակայն գործից դժգոհ են։ «Առեւտուր չկա»,-ասում են նրանք»,- գրում է թերթը։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում