Պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող հանրությունն այսօր Կառավարության շենքի դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ պահանջում էր Կառավարության արտագաղթ:
Նրանց խոսքերով` երկիրը պատկանում է ժողովրդին, իսկ Իշխանությունն, ըստ Սահմանադրության, պետք է ծառայի ժողովրդին:
«Մենք ենք ձեզ վճարում, դուք մեր ծառան եք, ուրեմն պետք է ծառայեք մեզ, ոչ թե ինչ որ արտասահմանյան կազմակերպությունների: Դուք մեր շնորհիվ եք գոյատևում, ըստ արժանվույն` ծառայեք մեզ»,- գոչում էին ակտիվիստները:
Նրանք նաև կոչ էին անում իշխանությանն ու կառավարությանը «չմտնել ոստիկանության հետևը, և դուրս գալ ու դեմ առ դեմ բանավեճի մտնել ժողովրդի հետ»:
Նրանց համոզմամբ` մարդկանց մեծ մասը դեռ չգիտի, թե ինչ է իրենից ներկայցնում վերոնշյալ օրենքը, և դրան մասին պետք է յուրաքանչյուրին իրազեկել և դնել հանրային քննարկման:
Նրանք նաև տեղեկացրին, որ վերջերս հարցազրույցներից մեկի ժամանակ Գալուստ Սահակյանն ասել է, թե ինչու պետք է մի-երկու մարդուկի տուն գնան, որ հարցնեն` օրենքը պետք է ընդունել, թե ոչ: Ակտիվիստների խոսքերով` հանրությունը մարդուկ չի, և կառավարության ներկայացուցիչները պարտավոր են հաշվի նստել ցանկացածի կարծիքի հետ, և այցելել աշխատավայրերն ու կարծիքներ լսլեւոց հետո միայն որոշում կայացնել:


