Հարգարժա´ն պարոն Ա.Գևորգյան,
Շնորհավորում եմ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում ֆեդերացիան կդառնա կուռ կառույց` իր շուրջը համախմբելով ոլորտի արժանավոր բոլոր ուժերին և կդառնա տանիք ոչ միայն հանրապետությունում, այլև նրանից դուրս գտնվող հայ մարզիկների համար:
Համոզված եմ նաև, որ հայ բռնցքամարտիկներն այսուհետ ավելի լավ կներկայանան աշխարհին, և մեկը մյուսի հետևից կգրանցվեն հայկական սպորտի նորանոր ձեռքբերումներ:
Հավատում եմ Ձեր կամքի ուժին, վստահում եմ անձնային որակներին ու հաջողություն մաղթում մարզական ոլորտում Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մշտապես սատար կլինի ֆեդերացայի նոր ձեռնարկներին:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյան



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					