Վերաքննիչ քրեական դատարանում սկսվել է Վարդան Պետրոսյանի դատական նիստը:
Նշենք, որ նիստը դռնփակ է:
Դատարանի առջև լրագրողների հետ զրույցում Անահիտ Բախշյանն ասաց. «Հերիք է մեր միսը ուտեք, արդարություն ենք պահանջում, Լիսկայի տղուն ազատում եք, իսկ այս մարդը պատրաստ է իր պատիժը կրելուն: Արադարացի ձևով հարցին լուծում տվեք»:
Հիշեցնենք, որ նիստի ընթացքում պետք է վճռվի Վարդան Պետրոսյան նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերանայելու հարցը:


