Մենք հաճախ երազներ ենք տեսնում, որոնց մի մասը կատարվում է; Երազը կարող է նաև մեզ ինչ-որ միտք հուշել, երբեմն` անսովոր, «տարօրինակ» երազ տեսնելով` մենք փորձում ենք հասկանալ, թե դա ինչ է նշանակում, գրում է erkusov.com-ը:
Բացարձակապես բոլոր երազներում որոշակի ուղերձներ կան: Բայց լինում են նաև առանձնահատուկ, կանխագուշակող երազներ, որոնք հաղորդումներ են պարունակում ապագայի մասին, ավելի հաճախ` կենսական նշանակության տեղեկություններ: Կանխագուշակող երազը մյուսներից տարբերելը շատ դժվար է. դրա համար, առաջին հերթին, պետք է ուշադիր լինեք ընդհանրապես ձեր բոլոր երազների նկատմամբ: Շատ ցանկալի կլինի, որ օրագիր պահեք: Սեփական երազների մշտական վերլուծությունը կօգնի էական նշանակությամբ ուղերձը տարբերակել սովորականներից:
Դա, որպես կանոն, ստացվում է ենթագիտակցաբար. դուք պարզապես զգում եք, որ այդ երազը կարևոր իմաստ է պարունակում, այն դրոշմվում է ձեր ուղեղում, առանձնահատուկ «նստվածք» է թողնում և բառացիորեն բղավում է` «ուշադիր եղիր իմ նկատմամբ»: Եվ այնքան էլ կարևոր չէ, երազը հինգշաբթիից ուրբաթ է ձեզ «այցելել», թե Լուսնի որևէ կոնկրետ օր:
Յուրաքանչյուր մարդ իր անհատական աստղաբանական օրերն ունի` հաջողության կամ անհաջողության օրեր, գուշակություն պարունակող կամ սովորական երազների օրեր: Ավելի լավ է ոչ թե արտաքին ընդհանրական մեկնություններին կամ երազահաններում գրված նշանակություններին հետևեք, այլ վստահեք ձեր զգացողություններին: Ստեղծելով խորհրդանիշերի ձեր սեփական բառարանը, նշելով, թե ինչպիսի իրադարձություններից առաջ եք դուք որոշակի երազներ տեսնում, կարելի է հասկանալ, թե դուք ինչու եք այս կամ այն «ուղերձը» ստանում:Ձեր ենթագիտակցությունը ձեր մասին շատ ավելի բան գիտի, քան դուք ինքներդ. այն միանգամայն ճշգրիտ տալիս է ձեր վիճակների ախտորոշումը և կարող է շատ բան կանխատեսել, ինչպես` մեծ տհաճությունները, այնպես էլ` վիթխարի հաջողությունը, նաև ցանկացած այլ` նշանակալի կամ պակաս նշանակալի իրադարձություն:Իրադարձությունից մի քանի տարի առաջ…
Մարգարեական երազները կարելի է բաժանել մի քանի տեսակների. իրապես կանխագուշակող երազներ, նախազգուշացումներ, հեռազգացական և կոլեկտիվ երազներ, երազ-բացահայտումներ կամ ստեղծագործական պայծառացումներ: Որտեղից են գալիս այս իմացությունները… Կարելի է ասել, որ երազները ոչ միայն թույլ են տալիս ճանաչել սեփական անձը, ձեր ներքին աշխարհը, այլև լայն ճանապարհ են հարթում դեպի տիեզերական բանականության շտեմարան, որը լցված է բոլոր երևույթների և իրադարձությունների (ինչպես անցյալի, այնպես էլ` ապագայի) մասին գիտելիքներով: Մենք պարզապես երբեմն երազում սուզվելով տեղեկատվական դաշտում` կարող ենք տեսնել մեր կյանքի որևէ առանձին օր. երազը կհայտնվի որպես «դեժավյու», միայն թե ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին:
Մենք հաճախ երազներ ենք տեսնում, որոնց մի մասը կատարվում է; Երազը կարող է նաև մեզ ինչ-որ միտք հուշել, երբեմն` անսովոր, «տարօրինակ» երազ տեսնելով` մենք փորձում ենք հասկանալ, թե դա ինչ է նշանակում:Բացարձակապես բոլոր երազներում որոշակի ուղերձներ կան: Բայց լինում են նաև առանձնահատուկ, կանխագուշակող երազներ, որոնք հաղորդումներ են պարունակում ապագայի մասին, ավելի հաճախ` կենսական նշանակության տեղեկություններ: Կանխագուշակող երազը մյուսներից տարբերելը շատ դժվար է. դրա համար, առաջին հերթին, պետք է ուշադիր լինեք ընդհանրապես ձեր բոլոր երազների նկատմամբ: Շատ ցանկալի կլինի, որ օրագիր պահեք: Սեփական երազների մշտական վերլուծությունը կօգնի էական նշանակությամբ ուղերձը տարբերակել սովորականներից:
Երազի և իրականության միջև
Հոգու գլխավոր խնդիրը մարդուն պաշտպանելն է: Նախազգուշացնող երազները վկայում են այն մասին, որ ձեր վարքագծում կամ մտքերում դուք ճանապարհից շեղվել եք. երազի միջոցով փորձ է արվում պաշտպանել ձեզ հնարավոր տհաճություններից: Մարգարեությունների նման դրանք նույնպես խոր գիշերով են հայտնվում` մինչև գիշերվա ժամը չորսը, և ստիպում են արթնանալ` «ուղերձը» հիշելու նպատակով: Ենթագիտակցությունն առաջին հերթին մարդու կյանքի, նրա առողջության պաշտպանությանն է ուղղված և միայն դրանից հետո է հոգ տանում նրա անձնական ոլորտի, շրջապատի հետ հարաբերությունների և դրամապանակի վիճակի մասին: Երազ-նախազգուշացումները կարող են իրադարձություններից մի քանի տարի և նույնիսկ տասնամյակներ առաջ հայտնվել: Սովորաբար այդպես են հայտնվում սկսվող հիվանդությունների մասին տեղեկացնող երազները: Երազում պատերազմ, աղետ կամ որևէ տհաճ երևույթ եք տեսել, որը կապված է մարմնի հետ, մի ծուլացեք այդպիսի երազն ամենամանրազնին կերպով վերլուծել: Երազում տեսած ռազմական գործողություններն այն մասին են վկայում, որ կոնֆլիկտ է հասունանում, և պետք է սթափ լինել մարդկանց հետ հարաբերություններում: Եթե երազը պայթյունների, հրդեհների, օրգանիզմի մեջ ինչ-որ բան ներդնելու մասին է եղել, նշանակում է հնարավոր են առողջության հետ կապված խնդիրներ:
Կոլեկտիվ ենթագիտակցություն
Երազում հայտնված աղետները կարող են իրական իրադարձությունների մասին հաղորդել կամ խորհրդանշական իմաստ ունենալ: Հայտնի է, որ խոշոր աղետների նախօրեին մարդիկ Երկրի տարբեր անկյուններում տագնապալի երազներ են տեսնում: Դրանք կոլեկտիվ կանխագուշակող երազներ են: Այսպես, Թաիլանդում ցունամիից և Ամերիկայում սեպտեմբերի 11-ի ողբերգությունից մի փոքր առաջ մոլորակի բազմաթիվ բնակիչներ ահավոր երազներ էին տեսել, որոնք տարբեր ձևերով հաղորդել էին ապագա իրադարձությունների պատկերները:


