Ռուսական sports.ru կայքը ներկայացրել է 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի այն խաղերը, որոնք երբեք չեն մոռացվի:

Կայքի ընտրանիում տեղ է գտել նաև Դանիա-Հայաստան խաղը, որն ավարտվել էր 0:4 հաշվով:

Անդրադառնալով այդ խաղին, կայքը գրում է, որ Հայաստանի ընտրանին, որը չգիտես ինչու պարտվել էր Մալթային, երկրորդ անգամ արդեն ստիպում էր տալ նույն հարցը` ի՞նչ էր դա: Կայքը նաև նշում է, որ Մովսիսյանին, Օզբիլիսին և Մխիթարյանին ոգեշնչված ծափահարում էին նաև դանիացի երկրպագուները:

Հիշեցնենք, որ այդ խաղում երկու գոլի հեղինակ էր դարձել  Յուրա Մովսիսյանը, իսկ մեկական գոլի հեղինակ Օզբիլիսն ու Մխիթարյանը:

Կայքի ֆավորիտ համարվող խաղերում տե են գտել նաև`

Ռուսաստան-Պորտուգալիա, Գերմանիա-Շվեդիա, Էստոնիա- Հոլանդիա, Շվեյցարիա-Իսլանդիա, Ուկրաինա-Ֆրանսիա հանդիպումները: