«Ժամանակը» գրում է, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ կարեւոր է համարում Վ. Պուտինի առաջիկա այցը ՀՀ։

«Երեկ նա «Ժամանակի» հետ զրույցում ասաց. «Գյումրեցիները էն ժամանակ էլ ռուսներով լավ ապրել են, բարեկամությունը պարտադիր պետք է լինի։ Ուրիշ ո՞ւմ հետ»։

Մեր հարցին՝ Եվրոպական հեռանկարը Ձեզ հավատ չէ՞ր ներշնչում, պատասխանեց. «Դե հո չենք ասում մեր կապերը կխզենք Եվրոպայի հետ, բայց էդ գենդերային հավասարություն-բան, որը Եվրոպայից է գալիս, ապուշություն, հիմարություն, այլասերվածություն, պոռնկություն, անեծք, աստվածային պատիժ է։ Դա քննարկման թեմա չէ։ Իսկ ով էլ որ քննարկում է, նրանց պետք է լցնել կրակը եւ այրել»,- ասաց նա»,- գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: