««Ժողովուրդ»-ը ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանից փորձեց պարզել, թե վիլնյուսյան համաժողովին ՀՀ-ն պատրաստվում է որևէ փաստաթուղթ ստորագրել, ու եթե այո, ապա ինչ փաստաթղթի մասին է խոսքը, արդյոք այն պատրաստ է։ Ի պատասխան` նա ընդամենն ասաց. «Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության ձևաչափի մասին պատշաճ ժամկետներում կտեղեկացվի»։ Արդո՞ք այս պատասխանից կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը փոշմանել է ու չի մեկնելու Վիլնյուս»,–գրում է Ժողովուրդ թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։