«Անցած շաբաթ ՏՏ ոլորտի աշխատակիցներ՝ ՀՀԿ շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ ոստիկանությունը ակցիայի մասնակիցների և անցորդների համար փակել էր շենքի դիմացի մայթը։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել էր, որ փակել են, քանի որ ՀՀԿ-ի շենքը վարչական շենք է։ Երեկ այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք պրն Օսիպյանին։

- Վարչական շենք պետք է համարենք միայն ՀՀԿ-ի՝ շենքը։

- Դե բոլորն էլ իրանց համար վարչական շենքեր են էլի։

- Հարցնում եմ, որովհետև անցած շաբաթ դուք անցորդների համար փակել էիք ՀՀԿ-ի դիմացի մայթը և որպես պատճառաբանություն ասում էիք, թե դա վարչական շենք է։

- Չէ, մենք չէինք փակել մայթը, մենք ապահովում էինք անցանելիությունը, որ մարդիկ կարողանան անցնել։ Այդպես անում ենք ոչ միայն վարչական շենքերի, այն նաև բնակելի շենքերի մուտքերի համար։

- Ես դեպք չգիտեմ, որ ասենք հարսանիքի ժամանակ ոստիկանությունը գա ու ապահովի որևէ շենքի մուտքի անցանելիությունը։

- Չէ դուք խառնում եք..

- Ուզում եք ասել՝ ես ոնց որ լրիվ խառնում եմ սա՞ղ։

Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում։