Թերթը զրուցել է Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի հետ։ Ներկայացնում ենք հոդվածից մի հատված.
«Խոսակցու֊թյունները փակ քաղաքի մասով աբսուրդ եմ համարում, որովհետև երբ փակ, խորհրդային գերտերության շրջանում Գյումրին, սահմանակից լինելով Թուրքիային, փակ քաղաք չի եղել, հիմա առավել ևս մեր քաղաքը օր օրի ավելի բաց է դառնում համայն աշխարհի համար։ Ես, անկեղծ ասած, նման խոսակցության հիմքը չեմ տեսնում, եթե մենք րոպեներ առաջ խոսում էինք՝ ինչպես ներկայացնել մեր հնարավորությունները ներդրման առումով, որ առավել ունենանք, և ոչ միայն ռուսներին, այլև ամբողջ աշխարհին, հիմա մտածում ենք քաղաքը փակելու մասի՞ն, որի ոչ տնտեսական, ոչ քաղաքական, ոչ ռազմաստրատեգիական անհրաժեշտությունը չկա։ Իսկ ինչ վերաբերում է ՌԴ զորքերի տեղակայման առավել ակտիվացմանը, զինվորականների թվի աճին և այլն, ես, որպես գյումրեցի, գոնե վստահ կարող եմ ասել, որպես ականատես, որ մեր քաղաքում միշտ եղել են ռուս զինվորականներ, և երբեք Գյումրիում չի տարանջատվել կամ քննարկման թեմա դարձել, թե Գյումրիում ռուսներ կամ հրեաներ շատ կան։ Այսինքն` Գյումրին ՀՀ այն քաղաքներից է, որը դեռևս խորհրդային տարիներին ունիտար չի եղել»,-ասում է մեր զրուցակիցը։

Սահակ Մինասյանը նաև կարծիք հայտնեց, որ եթե մյուս գերտերությունների ղեկավարները, օրինակ՝ Բարաք Օբաման, մինչ օրս ցանկություն չեն հայտնել Գյումրի այցելելու, ապա իրենք են տուժել, քանի որ Գյումրին աշխարիի ամենաինքնատիպ քաղաքներից է»,–այս մասին գրում է «Առավոտ» թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։