Արդեն մի քանի օր է, ինչ «ժոդովուրդ»-ը փորձում է իշխող կոալիցիայի անդամ ՕԵԿ-ականներից պարզել, թե, ի վերջո, ինչու ՕԵԿ-ը պաշտոնապես չի շնորհավորում նախագահ «ընտրված» Սերժ Սարգսյանին, ու ընդհանրապես, իրենք ինչպես են գնահատում տեղի ունեցած ընտրությունները: Երեկ Աժ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը խոստացել է պատասխանել «Ժողովուրդ»-ի հարցին, սակայն ժամեր անց ասել է, թե շատ զբաղված է: Աժ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ևա լրջագույն գործերով էր զբաղված: Մհեր Շահգելդյանն էլ հիվանդ էր ու խոստացել է թերթի հարցերին պատասխանել այսօր:
Այսպիսով՝6 հոգուց բաղկացած այս խմբակցությունում մի «կենդանի» մարդ չկա, որպեսզի պատասխանի երկրի թիվ մեկ իրադարձությանն առնչվող հարցերին:
Ինչու՞ ՕԵԿ-ը մինչև հիմա չի շնորհավորել Սերժ Սարգսյանին


