Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Լիտվիայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ հեռախոսային զրույցի ժամանակ հայտնել է, որ Կիևը չի կարող Եվրամիության հետ ստորագրել համաձայնագիր Ռուսաստանի կողմից տնտեսական ճնշման և շանտաժի պատճառով:
Այս մասին BNS գործակալությանը հայտնել է Լիտվիայի նախագահի խորհրդական Յովիտա Նյալյուպշենեն:
«Ուկրաինան չդիամցավ տնտեսական ճնշմանը և շանտաժին: Նրան սպառնում էր սահմանափակել ապրանքների արտահանումը Ռուսաստան, հատկապես Արևելյան Ուկրաինայի կազմակերպությունները, որտեղ կենտրոնացած է արդյունաբերության հիմնական մասը, որտեղ աշխատանքով ապահոված են հարյուր հազար մարդ: Ակնկալվում է, որ Ուկրաինան միլիարդավոր կորուստներ կունենա: Իր որոշման այսպիսի պատճառներ է նշել նախագահ Յանուկովիչը այս շաբաթ նախագահի հետ ունեցած հեռախոսային զրույցի ժամանակ»,- նշել է նա:
«Այսպիսով մենք տեսնում ենք միություններ, որոնք ստեղծվում են ճնշման ոչ քաղաքակիրթ միջոցներով և այդպիսի միությունները չեն կարող երկար կյանք ունենալ»,- նշել է նախագահի խորհրդականը:
Հինգշաբթի Ուկրաինան հայտարարել է, որ դադարեցնում է ԵՄ-ի հետ ասոցացման անդամակցության և ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը, որը պետք է տեղի ունենար եկող շաբաթ Վիլնյուսում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ: