ՍԴՀԿ ատենապետ , ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հայտարարել էր, թե թե 2018 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Անդրադառնալով այս հայտարարությանը, վարչապետը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց.
«Իրականությունից շատ հեռու հայտարարություններ են, եւ շատ տարօրինակ է, որ ինչ-որ մարդիկ գիտեն, թե ես ինչ եմ մտածում: Եթե ես ինչ-որ բան մտածում եմ եւ իմ մտացածը լինի հրապարակային, ես հրապարակային հայտարարություն եմ անում, բայց եթե մեր երկրում կան մարդիկ, որոնք կարող են կանխագուշակել, թե ես այս պահին ինչ եմ մտածում, ես խիստ զարմացած եմ:
Այլ հարցերի Տիգրան Սարգսյանը հրաժարվեց պատասխանել: