Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների դահլիճում պետական բարձրաստիճան պաշտոնյաները նշել են ՀՀ ազգային արժույթի՝ դրամի թողարկման 20-րդ տարեդարձը, եւ բանկային օրվա աշխատողին նվիրված ընդունելություն է եղել:
Բացի այդ՝ Տիգրան Սարգսյանը վարչապետի հուշամեդալով է պարգեւատրել 1993թ. ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանին եւ1994-1998թթ. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանին:
Հուշանվերներ է հանձնել ԿԲ նախկին նախագահ Իսահակ Իսահակյանին, դրամի գրանիշի հեղինակներին, դիզայներներին, անգամ 1993-1996թթ. ֆինանսների առաջին փոխնախարար, ներկայիս էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին են հիշել, բայց այս ամենի կնքահորը՝ այդ տարիների վարչապետ Հրանտ Բագրատյանին չեն հիշել,-այս մասին գրում է Հրապարակ թերթը:
Վարչապետը Հրանտ Բագրատյանին չի պարգևատրել
