Այս ամառ Հենրիխ Մխիթարյանը փոխարինեց Բավարիա տեղափոխված Մարիո Գյոթցեին:
Շաբաթ երեկոյան Բունդեսլիագյում տեղի է ունենալու երկար սպասված հանդիպում Դորտմունդի Բորուսիայի և Մյունխենի Բավարիայի միջև: Այս խաղը կարևոր է ոչ միայն այն առումով, որ Մարիո Գյոթցեն վերադառնում է իր հայրենի մարզադաշտ, այլ նաև առաջին անգամ հանդիպելու իրեն հաջորդած Հենրիխ Մխիթարյանի հետ:
Այս կապակցությամբ Goal-ը վերլուծության է ենթարկել Դորտմունդի խաղը Մխիթարյանի հայտնվելուց հետո պարզելու, թե ինչ փոփոխություններ է կրել թիմի խաղը այս մրցաշրջանում, ինչ որակներ է բերել տաս համարով նոր ֆուտբոլիստը և ամենակարևոր հարցը արդյոք լրացվել է այն բացը, որ ստեղծվել է Գյոթցեի հեռանալուց հետո:
Մարիո Գյոթցեի հեռանալուց հետո Բորուսիան սկսեց նրան փոխարինող գտնել և նրանց վերջնական ընտրությունը կանգ առավ Մխիթարյանի վրա: Մխիթարյանը և Մարիո Գյոթցեն նման որակներ ունեն: Չնայած նրանք երկուսն էլ ըստ հայտացուցակի կիսապաշտպաններ են և պետք է գործեն դաշտի մեջտեղում, սակայն երկուսն էլ սիրում են միանալ հարձակումներին:
Երկուսն էլ թե Գյոթցեն, թե Մխիթարյանը հիանալի տեխնիկա ունեն և եթե նրանց տրամադրվում է բաց տարածք, ապա շատ դժվար է կանգնեցնել:
Գերմանացի ֆուտբոլիստը ավելի շատ կենտորանացած է կիսապաշտպանության աջ թևում, իսկ Մխիթարյանը կենտրոնում, որտեղից կատարում է իր փոխանցումները խաղընկերներին:
Մարիո Գյոթցեն Դորտմունդում հարձակման տարբեր դիրքերում էր խաղում և նուրբ խաղ է ցույց տալիս, իսկ Մխիթարյանը չնայած այս առումով նմանվում է իր նախորդին, սակայն կարող է պայքարի մեջ մտնել մրցակցից գնդակ խլելու համար, որը ավելի շատ էներգիա է խլում, ինչպես նաև սիրում է արագացումներ կատարել:Չնայած առավելություններին նրանք թույլ են ուժային պայքարում:
Վեբկայքը վերջում ներկայացնում է երկու ֆուտբոլիստի վիճակագրությունը Դորտմունդի Բորուսիայում:
Այսպես Հենրիխ Մխիթարյանը Բորուսիայի կազմում 10 խաղ է անցկացրել, իսկ Գյոթցեն 2012/13 մրցաշրջանի ժամանակ 28, Մխիթարյանը այս ընթացքում երեք գոլի հեղինակ է դարձել և 5 գոլային փոխանցում կատարել, իսկ Գյոթցեն 10 գոլ է խփել և 13 փոխանցում արել: Մխիթարյանը 11.1 կմ վազ է կատարել, իսկ Գյոթցեն 9.7, փոխանցումների ճշգրտությունը Մխիթարյանի մոտ կազմում է 78%, իսկ Գյոթցեի մոտ 84%: