Ամբողջ շաբաթվա ընթացքում սպասում ենք հանգստյան օրերին, որ վերջապես վայելենք դրանք, սակայն հանգստյան օրերի ամենավատ կողմն այն է, որ մեզ հանգիստ չի տալիս երկուշաբթի նորից աշխատանքի գնալու միտքը:
Այս հոդվածում ձեզ ենք ներկայացնում մասնագետների խորհուրդները, թե ինչպես կարող եք երկուշաբթին դարձնել երկարաձգված հանգստյան օր կամ էլ փոքր-ինչ թեթևացնել երկուշաբթի օրվա սթրեսը:
10. Սկսեք ձեր օրը գործընկերներին օգտակար լինելով
Հոգեբույժ, գրող Քարոլ Լիբերմենը նշում է, որ միշտ էլ հաճելի է գործընկերների կողմից դրական քայլեր տեսնելը: Իսկ ինչո՞ւ երկուշաբթի հենց դուք ինքներդ ինչ-որ հաճելի կամ օգտակար բան չանեք: Դա թե՛ ձեր, թե՛ գործընկերների տրամադրությունը կբարձրացնի ու ավելի հաճելի աշխատանքային օր կունենաք:
Եթե ոչինչ չի անցնում ձեր մտքով, կարող եք գոնե թխվածքաբլիթներ ու սուրճ վերցնել` գործընկերներին առավոտյան հյուրասիրելու համար:
9 Պայմանավորվեք ճաշել ընկերոջ/ընկերների հետ
Ամեն անգամ մտածում ես ընկերոջդ առաջարկել հանդիպել ու միասին ընդմիջման ժամի ճաշը վայելել, սակայն երբեք չես անում դա` արդարանալով, թե երբեք հարմար չի լինում. աշխատանքային վերջնաժամկետներ, ընտանեկան խնդիրներ և այլ: Իրականում ամեն ինչ շատ ավելի հեշտ է, ուղղակի պետք է անել դա: Երկուշաբթին ավելի լավը դարձրեք: Կեսօրին ուղղակի զանգեք ընկերոջը կամ ընկերներին ու միասին ճաշեք:
8 Զբոսնեք արևային եղանակին
Առավոտյան, արևի տակ մի քանի րոպե զբոսանքը ոչ միայն վիտամին D-ի պաշար կտա ձեզ, այլև կբարձրացնի սերոտոնինի մակարդակը, որը պատասխանատու է մարդու բարձր տրամադրության համար: Այդ մասին նշում է հոգեբան Ֆրանսին Լեդերերը: Որքան ավելի բարձր է սերոտոնինի մակարդակը, այնքան ավելի բարձր է տրամադրությունը ու ավելի քիչ ընկճախտի հավանականությունը: Հոգեբանը խորհուրդ է տվել 15 րոպե անցկացնել արևի տակ:
7 Զբաղված եղեք
Ահա ձեզ երկուշաբթին ժպիտով դիմավորելու մի պատճառ. աշխատանքային խիստ ծանրաբեռնվածությունը գլխուղեղում քիմիական տարրերի արտազատման է հանգեցնում, որը խորը հակադեպրեսանտի ազդեցություն ունի: Նման կարծիքի է բժիշկ-հոգեբան Նիկոլաս Կարդարասը: Գլխավորը տարրը օքսիտոցինն է, որը հիպոֆիզի հզոր հորմոն է, որը երջանկության զգացում է առաջացնում մարդկանց մոտ:
6 Պլանավորեք աշխատանքային օրվա վերջում մարզումների գնալ
Տեղեկացեք ու պլանավորեք, թե ուր կարող եք գնալ աշխատանքից հետո մարզվելու համար` միգուցե՞ յոգայի կամ լողի, կամ էլ սիրողական պարի խմբակի: Իսկ եթե մարզվելու գնաք ձեր ընկերներից մեկի հետ, ապա կրկնակի օգուտ կստանաք: Բացի այն, որ ֆիզիկական վարժությունների արդյունքում ձեր օրգանիզմը էնդորֆին կարտադրի, դուք նաև կզարգացնեք ձեր մտածողությունը: Վերջերս հրապարակված հետազոտության համաձայն, 20 րոպե յոգայով զբաղվելու արդյունքում հետազոտությանը մասնակցածների մոտ լավացել է կենտրոնանալու ու նոր տեղեկատվությունն ավելի հեշտ ընկալելու կարողությունը:
5 Նոր հագուստ կրեք
Ձեր տրամադրությունը կարող է վառ պահել ձեր նոր հագուստը, նոր կոշիկները, նույնիսկ փոքրիկ աքսեսուարը, որը գնել եք հանգստյան օրերին. կրեք դա երկուշաբթի: Հավատացեք, այն կբարձրացնի ձեր տրամադրությունը ու երկուշաբթի օվան թարմություն կհաղորդի:
4 Ընդմիջմանն այցելեք ձեր ընկերներից մեկին
Հավատացեք ձեր երկուշաբթին ավելի հետաքրքիր ու հաճելի կլինի, եթե ընդմիջման ժամին այցելեք այլ ընկերությունում աշխատող ձեր ընկերներից մեկին, ում հետ հաճելի է ժամանակ անցկացնել, ծիծաղել ու զրուցել: Իսկ եթե ժամանակը չի բավականացնում նման այցելությյուն կազմակերպելոու համար կամ էլ չկա նման ընկեր, փոխարենը կարող եք նոր աուդիո գիրք կամ էլ ինչ-որ նոր երաժշտություն լսել:
3 Շպարվելու նոր տեխնիկա օգտագործեք
Այս մեկը թերևս միայն կանանց է վերաբերում, այնուամենայնիվ, առանձին խորհուրդն ամենևին չի խանգարում ցանկում ներառելու համար: Կանայք կարող են իրենց երկուշաբթին ավելի հետաքրքիր դարձնել նոր ձևով շպարվելու միջոցով: Նոր շրթներկ կամ աչքերի ստվերաներկ ու ձեր ձանձրալի երկուշաբթին կարող է թարմությամբ համեմվել:
2 Ժամանակ գտեք ձեր սիրելի մարդկանց լուսանկարները նայելու համար
Մարդկանց գլխուղեղի հետազոտությունները ցույց են տվել, որ, սիրելիներից մեկի լուսանկարներին նայելով, գլխուղեղում ակտիվանում են այն հատվածները, որոնք պատասխանատու են լավ զգացողության ու տրամադրության համար, ու հակառակ ազդեցությունն են ունենում այն հատվածների վրա, որոնք պատասխանատու են սթրեսային զգացողությունների վրա: Այնպես որ, մի պահ ժամանակ հատկացրեք ձեր սիրելի մարդկանց լուսանկարները նայելուն ու ձեր տրամադրությունն ավելի պայծառ կլինի:
1 Նախաճաշին շոկոլադե թխվածք համտեսեք
Սերտիֆիկացված սպորտային դիետոլոգ Էմի Գուդսոնը նշում է, որ անհրաժեշտ է սնվել 20/80 տոկոս հարաբերականությամբ սննդակարգով, ինչը նշանակում է, որ սննդակարգի 80%-ը պետք է առողջ սնունդ ներառի, իսկ 20 %-ը` հաճույքի համար լինի: Այնպես որ, շոկոլադե թխվածքը շաբաթական մեկ կամ երկու անգամ կարելի է օգտագործել: Արեք դա երկուշաբթի նախաճաշին ու լավ քաղցր տրամադրությամբ աշխատանքի գնացեք:
Աղբյուրը՝ հետաքրքրասերների բլոգ


