Кавказский Узел-ում հրապարակվող «Հայկական ժամանակագրություն» բլոգերը գրում է. «Եվրատեսիլը դա ճաշակի վիրավորանք է: Ես անհամբեր սպասում եմ, թե երբ է Հայաստանը ի վերջո դադարելու հսկայական փողեր ծախսել այս կաբարեյում»:
Բլոգերը գրել է, որ այսօր Սերբիան և Բուլղարիան հայտարարել են, որ հրաժարվում են մասնակցել «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթին, որը տեղի է ունենալու 2014 թվականին Դանիայում: Մասնակցության հրաժարման պատճառները համարվում են մրցույթին մասնակցության համար բարձրացված գումարները և ընդհանուր առմամբ հեռուստակազմակերպությունների մոտ ֆինանսական միջոցների բացակայությունը:
Ավելի վաղ «Եվրատեսիլ-2014» մասնակցությունից հրաժարվել էին Խորվաթիան, Չեխիան, Սլովակիան, Կիպրոսը:
«Հայաստանն իրական հնարավորություն ունի մեղմ կերպով դուրս գալու այս «փտած» մրցույթից, քանի որ շուտով այնտեղ ոչ մեկ չի մնա: Ավելի լավ է վերջինը չհեռանալ այնտեղից», - եզրափակում է բլոգերը: