Ռուսաստանի երկու հեռուստահաղորդավարուհիներ Քսենիա Սոբչակը և Թինա Կանդելակին իրար հետ միշտ վիճում են սոցցանցերում: Այսպես՝ վերջերս Կանդելակին Facebook-ի իր էջում կրկին վիրավորել է Սոբչակին և հրապարակել վերջինիս սիրահարների ցանկը:
«Քսենիա համաձայն Ձեր գրառումով խոստովանում եք, որ ավելի վաղ Facebook-ում հրապարակված տեղեկատվությունը Դուբայ իմ այցելության մասին սուտ է, իսկ Դուք սուտասան եք: Ինչն էր պահանջվում էր ապացուցել:
Հաշվի առնելով, որ Ձեր հերթական մեղադրանքները անհիմն են` ես կցանականայի պատասխանել ըստ էության: Դուք որպես կին, որը վարպետորեն «քանդել է» մի քանի ընտանիք, իրավունք չունեք մեղադրել ինձ տղամարդկանց հետ կապերի մեջ, առավել ևս ամուսնացած տղամարդկանց հետ:
Հիշենք Քսենիա Սոբչակի ծառայողական ցուցակը.
Վյաչեսլավ Լեյբման, ում պատճառով սկսվեց կռիվը Քսենիայի և Վոլոչկովայի միջև:

Ումար Ջաբրաիլով` չգիտեմ Քսենիայի հետ հանդիպման ժամանակ ամուսանացած էր, թե ոչ:

Ալեքսանդր Շուստերովիչ` պետք է արժանին մատուցել, ամուսնացած չէր, սակայն Սոբչակի հետ ամուսնանալ նրան արգելեցին ծնողները:

Վահե Ենգիբարյան, ով այդպես էլ չամուսնացավ Քսենիայի հետ:

Նրանից հետո Քսենիան կապեր հաստատեց Դիմա Սավիցկիի հետ, ով այդ ժամանակ ամուսնացած էր Նատալիայի Սինդևայի հետ:

Օլեգ Մալիս, ով ընդ որում մինչև Սոբչակի հետ սիրավեպը ապրում էր մոդել Ելենա Լյանդրեսի հետ և ուներ երկու երեխա:

Եթե չի դավաճանում իմ հիշողությունը Քսենիան դրանից հետո հարաբերություններ հաստատեց Եվգենի Պապուաշվիլիի հետ, իսկ այնուհետև Սերգեյ Կապկովի հետ, ով Քսենիայի նախկին ընկերուհու ամուսինն էր և նրանից երկու երեխա ուներ:


Հեղափոխության նկատմամբ Ձեր սերը արտահայտվեց Յաշինի հետ հարաբերությունների ժամանակ, ով նույնպես Ձեր սրտում շատ երակր չտևեց:

Ես ամենայն հավանականությամբ ինչ-որ բան շփոթում եմ հաջորդականության մեջ, բացի դա բոլոր տղամարդկանց չես հիշի, սակայն Դուք ինձ ուղղեք, եթե ինչ-որ բանում սխալվում եմ:
Ես իմ անձնական կյանքը երբեք չեմ ցուցադրել և չեմ էլ պատարստվում անել: Ավելին երբեք նրանով առևտուր չեմ արել:
Եվ սուրբ բաների հետ կապված, Քսենիա կրկին Դուք չէ, որ ինձ պետք է դատեք: Այն որ Դուք փորձում եք զբաղեցնել բարոյական դատավորի դեր ոչ միայն տարբեր հասարակա-քաղաքական, այլ նաև անձնական հարցերում դժբախտաբար դարաշրջանի ողբերգությունն է: Բարոյականությունը ընդհանրապես Ձեր մասին չէ:
Հիշեք Քսենիա լրագրությունը ենթադրում է աղբյուրին հղում կամ արտահայտված թեզիսի փաստացի ապացուցում: Իսկ Դուք տպագրում եք այն, ինչ երևակայում եք և ինչ իբրև թե Ձեզ պատմել են մեր ընդհանուր ընկերուհիները»:


