Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Փույա Մոհամմադալի Նիքաինին Իրան-Հայաստան սահմանն անցել է թմրամիջոցը գրպանում պահած: Այս մասին հայտնում է «ՓաստԻնֆո»-ն: Փույա Մոհամմադալի Նիքաինին 2,718 գրամ մետամֆետամին տեսակի թմրամիջոցը, պոլիէթիլենային թաղանթի մեջ փաթեթավորված, պահել է իր անդրավարտիքի աջ գրպանում և 2013թ. մայիսի 28-ին Թեհրան-Երևան ավտոբուսով Իրանից եկել Հայաստան: Նրա մոտ հայտնաբերել են առանձնապես խոշոր չափի` 2,718 գրամ մետամֆետամին տեսակի թմրամիջոց: Նա կալանավորված է: 

 

Մանրամասները՝ այստեղ