Բարսելոնայի հարձակվող Լեոնել Մեսսին նշել է, որ իր ծառայություններով հետաքրքրված են եվրոպական բազմաթիվ մեծ թիմեր, սակայն ինքը չի ցանկանում հեռանալ Կատալոնիայից:
Արգենտինացին Քամփ Նոում է մանկության տարիներից և պայմանագիր ունի Բարսելոնայի հետ մինչև 2018 թվականի հունիսը, սակայն մնացած թիմերը շարունակում են գումարներ առաջարկել իրեն ձեռք բերելու համար:
Այնուամենայնիվ 26 ամյա Ֆուտբոլիստը ընդգծել է, որ նա երջանիկ է Կատալոնիայում և պատրաստվում է մերժել այլ թիմ տեղափոխվելու յուրաքանչյուր առաջարկ` նշելով, որ ցանկանում է իր կարիերան ավարտել Բարսելոնայում:
«Դա ճիշտ է, որ շատ ակումբներ են իմ նկատմամբ հետաքրքրություն ցույց տալիս, սակայն իմ կարծիքը չի փոխվել: Բարսելոնայի խաղաոճը համապատասխանում է ինձ և իմ երազանքն է մնալ Բարսելոնայում իմ կյանքի մնացած հատվածը»,- այս մասին De Telegraaf-ին հայտնել է Լեոնել Մեսսին: