2013 թվականի նոյեմբերի 25-ին Ժամը 11:30-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանում Դատավոր Աշոտ Զավենի Մանուկյանի նախագահությամբ տեղի է ունենալու որդուս, Արթիկ ՔԿ հիմնարկում պահվող քաղաքական բանտարկյալ, Արթուր Աշոտի Այվազյանի (ով հանրությանը հայտնի է Մանախ անվանմամբ) վերաբերյալ գործով հերթական դատավարությունը: Հիշեցնեմ, որ այս գործը վերաբերում է քաղբանտարկյալ որդուս պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին միջնորդագիր ներկայացնելը մերժելու վերաբերյալ Արթիկ ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի 03.10.2012 թվականին կայացված որոշման դեմ: Քաղբանտարկյալ որդուս օրինական շահերի պաշտպան ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդի անդամ փաստաբան Պարոն Հայկ Ռուբենի Ալումյանի կողմից դատարանին ներկայացված բողոքի դատական քննությունը:

 

Այս գործով 14.03.2013 թվականին տեղի ունեցած դատավարության ժամանակ քաղբանտարկյալ որդիս դատարան ներկայացավ կարած բերանով` ի նշան բողոքի ցույցի: իր նկատմամբ շարունակաբար իրականացվող ակնհայտ քաղաքական հետապնդումներից վերաբերյալ փաստերի դեմ հրապարակայնորեն հրաժարվեց ՀՀ քաղաքացիությունից` հրապարակավ հայտարարելով, որ անձամբ ինքը ու Սերժ Սարգսյանը չեն կարող ունենալ մեկ ընդհանուր աշխարհագրական հայրենիք:

 

Կոչով դիմում ենք մեր երկրում գործող բոլոր զանգվածային լրատվամիջոցներին, իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին, քաղաքական կուսակցություններին, հասարակական ակտիվիստներին, և մեր հասարակության մյուս անդամներին, որպեսզի հնարավորության դեպքում մասնակցեն այս քաղաքական դատավարությանը:

Քաղբանտարկյալ որդիս կատարելու է ուշագրավ հիմնավոր և խիստ պատասխանատու հայտարարություններ, բացահայտումներ, ՀՀ արդարադատության համակարգում առկա աղմկահարույց ապօրինությունների մասին, հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, վերահսկողության ծառայության պետ Գագիկ Պողոսյանի սպանության, ՀՀ Պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկի` Սամվել Ստեփանի Առաքելյանի սպանության գործերի մասին:

 

Արթիկ ՔԿ հիմնարկի պետի, ԺՊ ոմն Աղասի Խաչատրյանը, ով հանրությանը հայտնի է նաև Նիկոլ Փաշինյանի նկատմամբ Արթիկ ՔԿՀ-ում կատարած ապօրինություններով, վերացնում էր Նիկոլ Փաշինյանի նամակները և դրանք չէին ուղարկվում իրենց հասցեատերերին ՀՀ քաղաքական իշխող ռեժիմի անունից քաղբանտարկյալ որդուս առաջարկել է գրել մեղայական դիմում առ այն, որ իբր թե իմ որդին է պատվիրել և կազմակերպել, հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկի` Սամվել Առաքելյանի սպանությունը, որի դիմաց քաղբանտարկյալ որդուս Աղասի Խաչատրյանը պաշտոնապես խոստանում է, որ կներկայացնի համապատասխան միջնորդագիր որդուս պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ: Որդիս հրաժարվել է նման հանցավոր քաղաքական գործարքին մասնակացելու և այդ մասին գրավոր բողոքներ և բացատրություններ է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, իր դեմ կատարվող այդ հանցագործության փաստերի կապակցությամբ: Քրեական գործ հարուցելու վերաբերյալ պահանջով: Բողոքի մասին գործն այժմ գտնվում է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում:

Արթիկ ՔԿՀ-ի քաղբանտարկյալ Արթուր Այվազյանի (Մանախ) մայր Նինա Մարքսի Շահբազյան