Վլադիմիր Պուտինի անձնական կյանքը գաղտնիք կմնա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը: Այնուամենայնիվ Պուտինի մամլո քարտուղարը լույս է սփռել որոշ գաղտնիքների վրա:
Ռուսաստանի նախագահի ընտանիքը անձնական տարածք է, որտեղ ոչ մեկ չպետք է մտնի: Այս մասին նշել է Պեսկովը The New Times պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:
Նախագահի ընտանիքի փակ լինելու հարցին պատասխանելով Պեսկովը հաստատել է, որ պետության ղեկավարի անձնական կյանքն ավելի փակ է, սակայն ընդհանուր առմամբ բոլորը գիտեն նրա ընտանիքի մասին:

«Ընդհանուր առմամբ բոլորը գիտեն, թե ինչպիսի ընտանիք ունի նա, բոլորը գիտեն, որ նա բաժանվել է Լյուդմիլա Ալեքսադրովայից»,- նշել մամլո քարտուղարը:
Նրա կարծիքով ընտանիքի մասին պատմում են այն քաղաքական գործիչները, որոնց դեռևս չեն ճանաչում ընտրողները:

«Պուտինին լավ ճանաչում են իր ընտրողները, նրա օգտին քվեարկողին այլևս անհրաժեշտ չէ ինչ-որ բան պատմել: Եվ անձամբ նա համոզված է, որ յուրաքանչյուր մարդ ինչով էլ նա զբաղվելուց լինի պետք է ունենա իր անձնական տարածքը, որտեղ ոչ մեկ իրավունք չունի մտնել: Նրա համար այդպիսի տարածք է ընտանիքը»,- նշել է Պեսկովը:
Նոյեմբերի սկզբին լրատվամիջոցներում հայտնվել էր տեղեկատվություն, որ Պուտինը ուղևորվում է Հարավային Կորեա իր կրտսեր աղջկա Եկատերինայի ամուսնության տարեդարձին մասնակցելու համար: Պուտինը կտրուկ կերպով հերքել էր այդ լուրը՝նշելով, որ նոյեմբերի 12-ին Սեուլ կատարած այցը աշխատանքային բնույթ է կրել:

«Շատ շշուկներ են պտտվում, սակայն մենք երբեք ոչ մի բան չենք պատմում Վլադիմիր Պուտինի ընտանիքի մասին և չենք անի դա»,- ավելացրել է նա:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի սկզբին «Էսմերալդա» բալետից հետո հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Լյուդմիլա Պուտինան հայտարարել էին, որ իրենք այլևս ամուսիններ չեն: