«Միացյալ Երիտասարդական Լիգա» կազմակերպությունը գործող կրոնական կազմակերպությունների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել: Կազմակերպությունը հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետությունում ևս գործում է մի շարք կրոնական կազմակերպություններ, որոնք իրենց քայքայիչ գործունեությունն են ծավալում ԼՂՀ-ում: Արցախում գործել են Եհովայի վկաներ, Ռեմա, Հոգեգալստականներ աղանդավորական կազմակերպությունները: Արցախում գործում է նաև նոր աղանդ` «Արթնության Կրակ» անվանումով:

«Արթնության Կրակ» աղանիդ ղեկավարի անունն է Լևոն Սարդարյան: Լիգան տեղեկացնում է, որ շուտով կներկայացնեն այդ աղանդի գործունեության նոր մանրամասներ: