«Անհայտ անձինք հարձակում են գործել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում «Գյոքբորու» թուրքիստների ընկերակցության կողմից տեղադրված՝ Խոջաուլի ողբերգությանը նվիրված կրպակների ուղղությամբ»:
 
Այս մասին հաղորդել է ադրբեջանակն «APA» գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, որի համաձայն մի խումբ երիտասարդներ ոչնչացրել են Անկարայի Քիզիլայ հրապարակում տեղադրված Խոջալուի կրպակներն ու ցրել այնտեղ առկա լուսանկարները:
 
Հաղորդվել է նաև Խոջալուի ողբերգությունը որպես ցեղասպանություն ճանաչելու համար ստորագրահավաք անցկացնող ընկերակցության անդամների և հարձակում գործած անձանց միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: Այս միջադեպի հետևանքով, ըստ հաղորդագրությունների, վնասվածքներ է ստացել ընկերակցության յոթ անդամ:
 
Թուրքիայում Ադրբեջանի դեսպանությունը վստահություն է հայտնել, որ հարձակման հետևում կարող են կանգնած լինել Քրդստանի աշխատավորական կուսակցության և Թուրքիայի կոմունիստական կուսակցության անդամները:
 
Անկարայի ոստիկանության վարչությունը հայտնել է հարձակման մասնակիցների որոնողական աշխատանքներ, ինչպես նաև վկաների և տուժածների հարցաքննությունն իրականացնելու մասին: