«Հրապարակը» գրում է. «Քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ, ելնելով առողջական վիճակից, արտերկրում բուժվող գերենալ Մանվելը հնարավոր է եւ թողնի «Երկրապահի» ղեկավարի պոստը: Մանավանդ, որ մասնավոր զրույցներում որոշ երկրապահներ նշում են, որ Սեյրան Սարոյանը դեմ չէ այդ պոստն ստանձնելուն:
Սակայն, մեր տեղեկություններով, դեռ վաղուց «Երկրապահի» ղեկավարման համար հարմար էր դիտվում ոչ այլ ոք, քան պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, եւ Մանվելի հրաժարականի դեպքում հենց նա էլ ստանձնելու է քաղաքական չհամարվող, սակայն մշտապես քաղաքական իրադարձությունների կենտրոնում հայտնվող «Երկրապահը»:
Ի դեպ հիշենք, որ 2008-ի նախագահական ընտրությունների շեմին, երբ գեներալ Մանվելը սատարում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, ու հայտարարվում էր, որ ուր որ է միանալու է ՀՀ առաջին նախագահին, Սեյրան Օհանյանին հարող ԵԿՄ իշխանական թեւն առանձնացել էր` նոր կառույց ստեղծելու համար, հետո, երբ Մանվելը չմիացավ ընդդիմադիրներին, նրան թեեւ ազատեցին ՊՆ փոխնախարարի պաշտոնից, բայց որոշ ժամանակ անց ոմանց հաջողվեց հաշտեցնել նրան Սերժ Սարգսյանի հետ, եւ Սեյրան Օհանյանի աջակից խումբը կրկին հետ վերադարձավ «Երկրապահ»: