Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են վեց մարդու, որոնք մեղադրվում են երկուշաբթի երեկոյան հայ-վարացական «Սադախլո» սահմանային անցակետում երկու մարդու սպանության և ևս մեկի վիրավորելու մեջ: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն` հղում կատարելով Վրաստանի ՆԳՆ մամլո ծառայությանը:
«Այս մարդիկ նոյեմբերի 25-ին տեղի ժամով 19.00-ին «Սադախլո» սահմանային անցակետում Մակարով տեսակի ատրճանակով վիրավորել են երեք մարդու` Մերաբա Կալանդաձեին, Դիլար Մուկբանիանիին և Գեորգի Փիրանիշվիլիին, ինչից հետո փորձել են փախուստի դիմել երկու ավտոմեքենայով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Մամլո ծառայության տվյալներով վեցն էլ ձերբակալվել են մի քանի րոպե անց ավտոմայրուղու վրա և նրանցից առգարվել են զենքը:
Ինչ վերաբերվում է վիրավորներին, ապա նրանցից միայն մեկին է հաջողվել կենդանի մնալ Մուկբանիանիին, ով տեղափոխվել է Մարնեուլի քաղաքի հիվանդանոց, իսկ Կալանդաձեն և Փիրանիշվիլին հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 108-րդ հոդվածով դիտավորյալ սպանություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հայ- վրացական սահմանին հնչել էին կրակոցներ: