Մարդկության պատմության մեջ գրանցվել են անհամար մասսայական ինքնասպանություններ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գրանցված ինքնասպանությունները դասվում են մարդկության պատմության ամենացավալի դեպքերի թվին: Հարկ է նշել, որ պատմության ընթացքում գրանցվել են մասսայական ինքնասպանության բազում այլ դեպքեր, որոնց մասին շատերն անգամ տեղյակ չեն: Հաճախ մարդիկ ստիպված են եղել գնալ ինքնասպանության` թշնամու հալածանքներից խուսափելու համար:

5 Ժողովուրդների տաճարի մասսայական ինքնասպանություն

Ժողովուրդների տաճարի 909 անդամ 1978 թ.-ին ինքնասպանություն գործեց: Նրանք բոլորը մահացել էին թույն ընդունելու հետևանքով: Մինչև ինքնասպանությունը Ջիմ Ջոնսը` Ժողովուրդների տաճար կրոնական կառույցի հիմնադիրն ու ղեկավարը, 1974 թ.-ին իր հետևորդների հետ միասին հաստատվեց Գայանայում, որը նա իր պատվին անվանեց «Ջոնսթաուն»: Ջոնսը խարիզմատիկ և անհանգիստ բնավորության տեր անձնավորություն էր: Նրա մոտ պարանոյա էր սկսել, և նրան ողջ ժամանակ թվում էր, թե Կենտրոնական հետախուզական գործակալությունը և Հետախուզությունների դաշնային բյուրոն հետևում էին իրեն: Ջոնսը բավականին խիստ ղեկավար էր: Նրա գործողությունները գրավեցին ԱՄՆ-ի ոստիկանական մարմինների ուշադրությունը: 1978 թ.-ի նոյեմբերի 18-ին կալիֆորնիացի կոնգրեսմեն Լեո Ռայանը այցելեց Ջոնսթաուն: Այնտեղ շրջելուց հետո նա դուրս եկավ մի քանի մարդու հետ, ովքեր հոգնել էին Ջոնսի ենթակաները լինելուց: Այս ամենից զայրացած Ջոնսը իր հանցակիցներին ուղարկեց Ռայանի հետևից: Նրանք կրակեցին Ռայանի և 4 այլ մարդու: Նույն օրը` ավելի ուշ ժամի, Ջոնսի համակիրներից 909 հոգի մահացան ցիանային թունավորումից: Նրանք հնազանդվել էին Ջոնսի կարգադրությանը և ինքնասպանություն գործել: Զոհերից 303-ը երեխաներ էին: Ջոնսը համոզել էր երեխաների ծնողներին, որ իրենց երեխաների համար ավելի լավ կլինի մահանալ, քան ապրել այս դաժան աշխարհում, քանզի եթե նրանք չմահանան, նրանք ֆաշիստներ կդառնան: Ջոնսը ինքնասպանություն գործեց` կրակելով սեփական գլխին: Այդ օրը նա 45 րոպեանոց մի տեսանյութ էր ձայնագրել: Տեսանյութում նա ասում էր. «Մենք սովորական ինքնասպանություն չենք գործել, մենք հեղափոխական ինքնասպանություն ենք գործել` ի նշան բողոքի անմարդկային աշխարհի պայմանների»:

4 Բալիի բնակիչների մասսայական ինքնասպանությունը

 

1906 թ.-ին Բալիի բազում քաղաքացիները մասսայական ինքնասպանություն գործեցին, որպեսզի այս կերպ խույս տային հոլանդացի նվաճողների առաջ նահանջելու նվաստացումից: Նրանք այս արարքը անվանեցին «Պուպատան»: Շրջանի ռաջան հատուկ նախապատրաստություններ էր տեսել այս մասսայական ինքնասպանության համար: Նա կարգադրել էր, որ մարդիկ այրեն բոլոր արժեքավոր իրերը` նախքան հոլանդացիների ժամանումը: Մարդիկ ինքասպան եղան այն ժամանակ, երբ հոլանդական բանակը տեղ հասավ: Այս դժոխային օրը Բալիի ավելի քան 1000 զինվորներ ինքնասպանություն գործեցին:

3 Դեմինի կանայք

 

Երբ Գերմանիան պարտություն կրեց Երկրորդ համաշխարհային պատերազմում, բազում քաղաքացիներ կանխատեսում էին Խորհրդային Միության և Դաշնակից ուժերի բանակների կողմից հալածանքների ենթարկվելու հավանականությունը: Դեմինի բնակչությանը արդեն հասել էին լուրեր այն մասին, որ խորհրդային բանակի զինվորները մասսայաբար բռնաբարում են բնակիչներին: Գարնանամուտին հազարավոր կանայք արդեն ինքանասպանություն էին գործել` վախենալով, որ Խորհրդային բանակի զինվորները կարող էին բռնաբարել նաև իրենց: Շշուկներ էին պտտվում, որ որոշ բանակայիններ բռնաբարել են անգամ մահացած կանանց դիակները: Թեպետ Դեմինի բնակիչները միաժամանակ չէին ինքնասպանություն գործել, դա, այնուամենայնիվ, մասսայական ինքնասպանություն էր, որը տեղի էր ունեցել մոտավորապես միևնույն ժամանակամիջոցում:

2 Տևտոն կանայք

 

Մ.թ.ա. 102 թ.-ին տեղի ունեցած Ակվա Սեկստիվյան Ակվաների ճակատամարտը պատմության մեջ հայտնի դարձավ մեծաթիվ ինքնասպանություններով: Հռոմեացիները պարտության էին մատնել հակառակորդի բանակին: Կանայք վախենում էին, որ եթե նրանք կենդանի մնային, նրանց կարող էին բռնաբարել: Շրջանի ապիկար թագավորը ծրագրել էր ամուսնացած կանանց իբրև ստրուկներ հանձնել հռոմեացիներին, սակայն կանայք չէին ցանկանում նման ճակատագրի արժանանալ: Նրանք խնդրել էին թագավորին իրենց թույլ տալ մնալ Ցերերայի տաճարում: Երբ ոչ ոք ականջ չդրեց նրանց պահանջներին, նրանք սպանեցին իրենց երեխաներին և ինքնասպան եղան:

1 Արեգակնային տաճար

 

Արեգակնային տաճարի անդամները 1994 թ.-ին մասսայական ինքնասպանություն գործեցին` ժամանակակից աշխարհի ճնշումներից ու արյունահեղություններից խուսափելու համար: Այն շենքերը, որտեղ մարդիկ մահացել էին, նույնպես այրվեցին: Ինքնասպանություն գործողները հրաժեշտի նամակներ էին թողել իրենց ընտանիքի անդամներին` նշելով, որ իրենց արարքով նրանք պայքարում էին աշխարհում իրականացվող հալածանքների դեմ: Այս մարդկանց առաջնորդը կարգադրել է սպանել մի երեքամյա երեխայի: Նա այդ երեխային անվանում էր Նեռ:

 

Աղբյուր՝ Ավելին քան փաստեր